Ներքին Հանդում մարդիկ խաղադաշտ են ուզել. սա այն է, որ ասում ենք` խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան

«Ներքին Հանդում մարդիկ խաղադաշտ են ուզել, սա այն է, որ ասում ենք` խաղաղություն է հաստատված»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեջ ենք, շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք, խմելու ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել:

Դա նշանակում է երեխաներ են ապրում նաև Ներքին Հանդում, խաղահրապարակ կառուցեք, այսինքն որ ասում ենք խաղաղություն կա թե ոչ, սրա մասին ենք ասում, դա նշանակում է, որ ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն:

Պարզ է, որ այնտեղ սահմանազատում արված չէ ու հարցեր կան, բայց մարդիկ արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ, և այդ դաշտը Հայաստան և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և Հայաստանում, և Ադրբեջանում վավերացված, այսինքն պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է»,- նշել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ