![]()
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կառավարության ներկայացուցիչները հանդիսավոր կերպով նշել են Սոթքի ոռոգման համակարգի բացումը:
Ինչպես հայտնել են գրասենյակից, 4,400 խորանարդ մետր տարողությամբ գեոմեմբրանային ջրամբարից և 6.2 կմ երկարությամբ ոռոգման ցանցից բաղկացած համակարգն ջուր է մատարարելու ավելի քան 800 բնակչի հողատարածքներին, ինչը բնակիչներին նոր հնարավորություններ կընձեռի՝ խթանելու գյուղմթերքի արտադրությունն ու ամրապնդելու համայնքի դիմակայունությունը։
Գեղարքունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և «Hayk for Our Heroes» ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ կյանքի կոչված այս նախագիծն արտացոլում է ՊՀԾ-ի հանձնառությունը՝ զորակցելու համայնքների կայուն զարգացմանը և պարենային ապահովության հաստատմանը։
![]()
![]()
![]()