Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու դի. պարանոցին եղել է կապված քար, տանը հայտնաբերվել է նամակ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել և թողել է երկտող, որ ինքը գնում է ինքնասպան լինելու։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում՝ ափից մոտ 60 մետր դեպի Սևանա լիճ, հայտնաբերել են այդ քաղաքացուն։ Իրավապահները մահացածի տանը հայտնաբերել են նամակ, իսկ երբ ջրասուզակը նրա մարմինը դուրս է բերել ափ, պարանոցին հայտնաբերվել է կապած քար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ