![]()
Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը կարծում է, որ 2018 թվականին հանրությունը դուրս եկավ փողոց և հեղափոխություն արեց, քանի որ արդարության բացակայություն էր տեսնում:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Քոչարյան ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին:
«Քոչարյանը, Սարգսյանը, նրանց շոշափուկները փողոցներում ձեռքները գրպաններում դրած շվշվացնում էին և իշխանություն վերցնելու հայտ ներկայացնում: Հուսանք՝ այս անգամ սխալը կուղղվի, և այս մարդիկ կուղարկվեն այնտեղ, որտեղ իրենց տեղն է»,- ասում է Քոչինյանը՝ նկատի ունենալով բանտը:
Անդրադառնալով անկլավների թեմայի վերաբերյալ շահարկումներին՝ նա ասում է. «Անկլավների թեման նոր չէ, չեմ հասկանում՝ ինչու են մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնում, հիստերիկայի հասնում»:
Արեգ Քոչինյանի խոսքով՝ ընդդիմության կողմից շահարկվող 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու մասին խոսույթը վնասում է խաղաղության գործընթացին. «Այդ բարբաջանքը քաղաքական դեգեներատները զենքայնացնում են ՀՀ-ի դեմ»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ հարաբերություններին, զրուցակիցը կարծիք է հայտնում, որ առաջիկայում ՌԴ-ից կտեսնենք ավելի կոշտ գործողություններ. «Զառը նետել են, խաղադրույքը կատարել, բանը բանից անցել է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()