Ռազմական ակադեմիան հայտարարում է 2026-27 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ՝ կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:

Ինչպես հայտնել է նախարարությունը, Ռազմական ակադեմիան լայն հնարավորություններ է ընձեռում այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են բարձրագույն ռազմամասնագիտական որակյալ կրթությամբ, առաջնորդի հմտությունների զարգացմամբ և հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործին մասնակցությամբ:

Երկրորդ փուլի ընդունելության համար դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 66 22 02:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ