Meta-ն 17 մլրդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

Meta ընկերությունը համաձայնել է վճարել 17 միլիարդ դոլար և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Facebook և Instagram հարթակներում երեխաներին պաշտպանելու ուղղությամբ՝ կատարելով դեռահասների շրջանում սոցիալական ցանցերից կախվածության վերաբերյալ դատական հայցի և 47 նահանգների կողմից ներկայացված պահանջները։

Այս մասին, ըստ Euronews-ի, հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մարկ Հերինգը։

Կալիֆոռնիան, Կոլորադոն, Կենտուկին և Նյու Ջերսին այն 29 նահանգների թվում են, որոնք 2023 թվականին հայց էին ներկայացրել տեխնոլոգիական հսկայի դեմ, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները հանգեցրին դատական գործընթացների վաղաժամկետ դադարեցմանը։Երեխաների անվտանգության պաշտպանները հույս ունեին տեսնել, թե ինչպես է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Կալիֆոռնիայի դաշնային դատարանում ցուցմունք տալիս երդվյալ ատենակալների առջև։

Վիրջինիա նահանգի մասով միայն կարգավորման գումարը կազմում է 353 միլիոն դոլար, ինչն, ըստ գլխավոր դատախազ Մարկ Հերինգի, ԱՄՆ-ում նահանգային մակարդակով սպառողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող գործերի պատմության մեջ խոշորագույններից մեկն է։

Հերինգի խոսքով՝ համաձայնագիրը վերջ կդնի վտանգավոր գործելակերպին և կապահովի երեխաների շոշափելի պաշտպանությունը առցանց տիրույթում սպառնացող վտանգներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ