Մենք ՌԴ-ին գիտենք որպես փուռչուլուխ, պոմիդոր ծախելու տեղ, բայց քաղաքականությունը պոմիդոր ծախելով չէ․ տեսանյութ

Բանաստեղծ Հակոբ Մովսեսի խոսքով՝ մենք առաջին անգամ կանգնած ենք պետություն ունենալու հնարավորության առաջ:

«Մենք վախենում ենք պետություն ունենալուց, ասում ենք՝ ինչ գործ ունենք, ավելի լավ է՝ Ռուսաստանի գրկում լինենք, ապահով ապրենք՝ առանց հասկանալու, թե ինչ է նշանակում Ռուսաստան: Մեր ժողովուրդը Ռուսաստանը գիտի որպես փուռչուլուխ, վարունգ ու պոմիդոր ծախելու տեղ, բայց քաղաքականությունը պոմիդոր ու վարունգ ծախելով չէ: Այդ համակարգի մեջ ենթադրում է անօրինակություն, միապետական կառավարում, հասարակության ի սպառ բացակայություն»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ըստ Հակոբ Մովսեսի՝ եթե մենք ՌԴ-ն նման կերպ ենք պատկերացնում, ապա մեզ վերաբերվելու են որպես փուռչուլուխ ծախողի. «Մեր ժողովուրդը իրավունք չունի իրեն այդպես նսեմացնի: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ողբերգությունները քարի նման կախվեն մեր վզից և խորասուզեն մեզ»:

Անդրադառնալով Ազգային ժողովում Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) քննարկվող թեմային՝ զրուցակիցը նկատում է. «Մենք ընդդիմություն չունենք, այլ թշնամական մի զանգված է, որ մտածում է՝ իշխանությունը իրենից խլել են, և սրա-նրա օգնությամբ ուզում է վերադարձնի, որ նորից գռփի ու լափի: Ինչ է նշանակում, երբ ասում են՝ գաղտնի պլան ունեն: Ես վախենում եմ տեռորից, վախենում եմ, որ Կառավարության շենքի վրա ռումբ գցեն, վարչապետին մահափորձի ենթարկեն, սպառնում են ժողովրդին: Ծախու և սահմանափակ մտածողություն ունեն, որ խոսում են գաղտնի պլաններից: Պետությանը նայում են որպես կթու կովի: «Ավգյան ախոռներ»-ը պետք է մաքրել»:

Խոսելով Քոչարյան ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացների մասին՝ բանաստեղծը նշում է. «Բա Հանրապետության նախագահը այդ ծանր ժամանակներում այդքան բան կյուրացնի՞: Մեր կաշվի վրա զգացել ենք իրենց արածները: Ժողովուրդը հոգեպես կոտրվեց, մեր պետությունը հանձնել էին գողերին, ավազակներին, աֆտարիտետներին, պախաններին, հլը հիշեք էն ժամանակվա Ազգային ժողովը, թե ինչ դեմքեր էին նստած»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ