Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում:

Ինչպես հայտնել է ՀՖՖ-ն, կողմերը քննարկել են 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ անցկացման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։

«Քննարկեցինք գործակցության մեկնարկը և մեր երկրները լավագույնս ներկայացնելու ուղիները։ Հաջորդ հանդիպումը կանցկացնենք հոկտեմբերին, արդեն Հայաստանում և կհյուրընկալենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին։ Այդ ժամանակ կունենանք հետագա քայլերի հստակ ծրագիրը»,- ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ