Ծրագրված աղմուկ. Քոչարյանները նախապես տեղեկացված են եղել իրավապահների այցելության մասին

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ երկրի իրավապահ համակարգը դեռևս գտնվում է կլանային ազդեցության տակ:

Ըստ էության՝ վարչապետի այս խոսքերը բացարձակ ճշմարտություն են, և դա փաստվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ձերբակալության ժամանակ եղած մի հանգամանքով:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քոչարյանները նախապես տեղեկացված են եղել նախապատրաստվող քննչական գործողությունների և իրավապահների այցելության մասին:

Քոչարյանների մերձավոր շրջապատի անդամները պնդում են, թե առավոտյան ժամը յոթին իրավապահների առջև դուռը բացել է Լևոն Քոչարյանի որդին՝ կրտսեր Ռոբերտը, և իբրև թե վախեցել է։ Սրա մասին ավելի ուշ խոսել է նաև ընտանիքի փաստաբանը։

Զուգադիպությո՞ւն է սա արդյոք։ Փաստն այն է, որ տանը նախապես պատրաստված պաստառներ են եղել երեխաների անունից, որոնք այսպես ասած ողջունել են ԱԱԾ աշխատակիցներին։

Ակնհայտ է, որ օգտագործելով երեխաների գործոնը՝ Քոչարյանները փորձում են խղճահարություն առաջացնել հանրության շրջանում և ազդել դատավորի որոշման վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է: Իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում։ Նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ