Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Նախնական տվյալներով՝ այրվում է եռահարկ տան տանիք (մոտ 400 քմ)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ