![]()
Տավուշի մարզում իրականացվում է Հ-37, /Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ22+300 հատվածի հիմնանորոգում։
Ընդհանուր երկարությունը 22.3 կմ է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Այս պահին ընթանում են երթևեկամասի քանդման, հողային աշխատանքներ։
![]()