![]()
Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի կանխատեսման համաձայն՝ օգոստոսի 26-ին կարող են տեղի ունենալ ամենաբարձր դասի հզոր արեգակնային բռնկումներ։
«Արեգակնային բռնկումների ակտիվությունը չափավորից բարձր է, սպասվում են X դասի բռնկումներ, այդ թվում՝ պրոտոնային բռնկումներ»,- նշել են Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։
Ավելի վաղ ինստիտուտը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ օգոստոսի 25-ին Արեգակի վրա գրանցվել է M7.0 դասի 41 րոպե տևողությամբ բռնկում։
Դրանից առաջ օգոստոսի 25-ին նույն 4513 արեգակնային բծերի խմբում գրանցվել են ևս երեք M դասի բռնկումներ։
![]()