Այս պահի դրությամբ ՌԴ-ից Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, հույս ունեմ՝ չեն էլ զանգի, որովհետև անիմաստ է

«Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի»:

Այս մասին հայտարարել է «Դոժդ» հեռուստաալիքին հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ հռետորաբանությունը, որը հնչեցնում են Քոչարյանը և նրա քաղաքական ուժը, հիմնականում համընկնում է այն հռետորաբանության հետ, որը Մոսկվայից հնչեցվում է Պուտինի շուրթերով։

ԱԽ քարտուղարը ծիծաղելի է անվանել Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ խուզարկություններն ու ձերբակալությունները խորհրդարանում Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավոր վեճի հետ կապելու փորձերը։

«Դա անհնար է», — նշել է նա՝ չհամաձայնելով այն գնահատականի հետ, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

«Այն գործերը, որոնց շրջանակում ձերբակալություններ են իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ, վաղուց են հարուցվել», — ընդգծել է Սիմոնյանը։

Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Նրանք, ինչպես նաև հանցավոր սխեմաներում ներգրավված ևս 4 անձ ձերբակալվել են:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունն առավել մանրամասնել էր մեղադրանքի բնույթն ու հայտնել, որ բացի Ռոբերտ Քոչարյանից՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Ոսկանյանը, նրա կինն ու երկու դուստրերը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է:

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում. նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ