![]()
Ռոբերտ Քոչարյանն այժմ գտնվում է հիվանդանոցում։
Նրա որդին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ հորը ձերբակալելու նոր որոշում է կայացվել։
Նոր որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախորդ որոշումից անցել է 24 ժամ։
Ըստ կրտսեր Քոչարյանի՝ առողջական վիճակով պայմանավորված, նրան դատարան ներկայացնել դեռևս հնարավոր չէ։
Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Նրանք, ինչպես նաև հանցավոր սխեմաներում ներգրավված ևս 4 անձ ձերբակալվել են:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունն առավել մանրամասնել էր մեղադրանքի բնույթն ու հայտնել, որ բացի Ռոբերտ Քոչարյանից՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Ոսկանյանը, նրա կինն ու երկու դուստրերը:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է:
![]()