Հայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններին

«Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել՝ բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար»:

Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների լարվածության թեմային, ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ ԵԱՏՄ կանոններին»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ