![]()
Թուրքիայում երեք լրագրող է ձերբակալվել այն բանից հետո, երբ Aydin Denge թերթը հրապարակել է «Էրդողանը մահացել է» վերնագրով նյութ։ Այս մասին հայտնում է OdaTV-ն։
Թերթի սոցիալական ցանցերում տարածված հրապարակման վրա գրված է եղել «Էրդողանը մահացել է», մինչդեռ հղումով բացվող նյութում խոսքը ոչ թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այլ Գյուլշեն Էրդողան անունով քաղաքացու մահվան մասին էր։
Դատախազությունը հետաքննություն է սկսել հանրությանը մոլորեցնող տեղեկություն հրապարակայնորեն տարածելու հատկանիշներով։
OdaTV-ի տվյալներով՝ ձերբակալվել են թերթի ներկայացուցիչ Էմին Այդընը, գլխավոր խմբագիր Յեշիմ Ուլքենը և թղթակից Իսլամ Քելեշը։
![]()