![]()
Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ 13 շաբաթական հղիության ժամանակ բժիշկները երեխաներից մեկի մոտ անոմալիա են հայտնաբերել: Խոսքը պարանոցի հատվածում մեծ ուռուցքն էր, որը սպառնալիք է ներկայացրել ինչպես աղջնակի, այնպես էլ նրա զույգ քրոջ համար: Նորագոյացությունը բարորակ է եղել, սակայն հավանականությունը մեծ է եղել, որ կխեղդի երեխային:
Բժիշկները որոշել են կեսարյան հատում անել հղիության 29-րդ շաբաթում: Վիրաբույժները ոչ մեծ կտրվածք են արել արգանդում, որպեսզի երեխային միացնեն շնչառական խողովակին և կաթիլայինին: Միայն դրանից հետո երեխային դուրս են բերել արգանդից և շտապ վիրահատության տարել:
Երկու փոքրիկները մի քանի ամիս են անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկներն ակնկալում են, որ երկուսն էլ կկարողանան լիարժեք վերականգնել իրենց առողջությունը:
![]()
![]()