![]()
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով․
- Բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
- Անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով սահմանված է․
- 5 մլն դրամ՝ եթե տունը կամ բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևհալ հղմամբ),
- 4 մլն դրամ՝ եթե տունը կամ բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի վերոնշյալ 242 բնակավայրերից բացի ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում,
- 3 մլն դրամ՝ Երևան քաղաքում (բացառությամբ Երևանի 1-ին և 2-րդ գոտիների)։
Դիմումներն ընդունվում են հետևյալ հարթակում:
![]()