![]()
Հայաստանը չի խոչընդոտի այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։
Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ Tvrain.tv-ին («Дождь») տված հարցազրույցում:
«Սահմանին ոչ ոք ոչ մեկին չի հարցնելու, թե ինչու են այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են այստեղ գալ առանց անձնագրի։ Ես ռուսներին կարող եմ միայն մեկ բան ասել. «Բարի գալուստ Հայաստան»։ Մենք այստեղ սիրում և հարգում ենք բոլորին։ Եվ նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ ցանկացել են գտնել Հայաստան գալով։ Եվ նրանք կարող են վերադառնալ Ռուսաստան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը ոչ մի կերպ չի խանգարի նրանց, և անհրաժեշտության դեպքում մենք կօգնենք»,- ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։
![]()