Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների աղջիկների 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից հանդես է եկել Ակսաննա Թորոսյանը:

Այս մասին հայտնել է ֆեդերացիան։

Պոկում վարժությունում նա բարձրացրել է 66 կգ, իսկ հրումում` 85 կգ, 88 կգ:

Երկամարտի 154 կգ արդյունքով Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ