![]()
Օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վահան Տերյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պայթել է կայանված վիճակում գտնվող 43-ամյա Աննա Հ․-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Նա այդ պահին եղել է մեքենայի մոտ կանգնած, և բժիշկների խումբը նրան տեղափոխել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
![]()