2002-ին բանակում 24 դեպք է եղել, բա Սարգսյանն ու Քոչարյանն ինչո՞ւ հրաժարական չեն տվել․ վարչապետ․ տեսանյութ

Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ բանակում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով իմ հրաժարականն են պահանջում։ Եկեք նայենք․ 2002 թվականին՝ 24 դեպք։ Բա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ հրաժարական չեն տվել։

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերի շուրջ խոսակցությունների մասին։

Վարչապետը հիշեցրեց, որ 2003թ․ եղել է 15 դեպք, 2004-ին՝ 16։

«Իսկ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ հրաժարական չի տվել։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար, հետո, բռնազավթելով, եղել է նախագահ, Սեյրան Օհանյանն էլ՝ պաշտպանության նախարար։ Թի՞վ եք ուզում․ 2010 թվականին՝ 21 դեպք»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այսօր ուրիշ պրոբլեմ կա։

«Այո՛, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում․ զեկույցում ասվում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր սպանության։ Մեր ընդդիմությունը, խոցելու համար երբեմն ՊՆ նախարարին, երբեմն՝ կառավարությանը, զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ