![]()
Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորանքների համար:
«Մեր երկու երկրի միջև բարձր մակարդակի երկխոսությունը ներկայումս կրկին ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում: Հայ ժողովուրդը հաստատակամորեն որդեգրել է Եվրոպայի հետ մերձեցման ուղին, և Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունն ու պատրաստ է օգնել ինչով կարող է»,- X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահը։
![]()