![]()
Ինձ ասում են, որ ես հրահանգ եմ տալիս ստեղից, առավոտյան գործողություն է իրականացվում: Եթե հրահանգ, ժողովուրդ ջան, ես հրահանգը այստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում՝ 2026 թվականի հունիսի 5-ին:
Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․
«Ոչ մեկը չի ասում, որ սպայի տունը՝ պատվամշակութային հուշարձանը քանդել են, տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն են սարքել, ո՞նց, թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձրել են իրենց համար «Օրանժ», «Տոյոտա Երևան», մի հատ հող են տվել, մի հատ էլ փայ են մտել և այլն։
Ես 8 տարի ՀՀ վարչապետ եմ, ես ինչո՞ւ Կասկադում հող չունեմ, հյուրանոց չունեմ, Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, 1 մլրդ 740 դրամ չունեմ։ Իրանք շուստրի, ուժեղ տղերքն են հայրենասեր, ես էլ միամի՞տն եմ։
Լինելով իշխանություն, մենք ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել, այո, պիտի նստեն, այո, իրենք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, և դա իմ քաղաքական հանձնառությունն է, պրծել է ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ում ուզենաք ծախեք, պրծել է»,- ասաց Փաշինյանը:
![]()