Պարզ է, որ սպանությունների հրահանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին

«Լինելով իշխանություն՝ ամեն օր կռիվ ենք տվել մաֆիայի դեմ, այդ սեփականությունն ինչու է Ռոբերտ Քոչարյանինը, որովհետև ում ուզել առել են, ում ուզել ծախել են, գիտեք ինչ քաղաքական նարատիվով՝ հեսա մյուս շաբաթ սրանք գնում են, մյուս ուրբաթ գնում են, ընդեղից դաբրո կա և դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, որ նայում է այսօր առավոտը՝ մերոնք հեսա գալու են, հեսա ասել էի՝ ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց…»,-ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ պետությունը, որ ՀՀ ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել. «Այո, պետք է նստեն, իրենք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն և դա իմ քաղաքական հանձնառությունն է: Սա ՀՀ ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի, պրծել է ձեր մասսայի ժամանակները, որ ում ուզեք առնեք, ում ուզեք ծախեք: Իրենք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ և մաֆիոզների հետ պետք է գռփեն ՀՀ-ն, ղալաթ եք արել, գլուխներդ պատին եք տվել, հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք: Սա ուղերձ է նաև ինձ, իմ բարեկամներին, ընկերներին, բոլորին, ժողովրդից տարած ամեն ինչը մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ՝ անկախ նրանից՝ ում ընկերն է, ում բարեկամն է: Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է, մեզ պետք չի լոյալ կաշառակեր, մենք պարտավորություն ունենք այս ժողովրդի առաջ և դա պետք է կատարենք: Աղվան Վարդանյանն ասում է՝ Քոչարյանը լավ է կառավարել, հա ես վատ եմ կառավարում, որովհետև հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ, բայց ունեմ մանդատ, ունեմ լեգիտիմություն, ասել եմ «կզցնելու եմ», ուրեմն «կզցնելու եմ»: Այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց 80 տոկոսն ունի երեխաներ, ինչ մոտեցում է, ինչ է նշանակում երեխեքին դեմ անել, նրանց թիկունքում թաքնվել: Բա քրեական գործ է, պետք է խուզարկվի, բա խի է ԱԱԾ-ն գնացել: Բա ասել եմ՝ պետության համը բերաններդ ա մնալու, հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերաններդ թուլացել է, ժողովուրդը բերաններիդ իջնելու է, էլ չքմեղանալու տեղ չկա»:

Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ Փաշինյանն ասաց. «Պատահական աչքովս ընկավ՝ Նարեկ Կարապետյանը գրել է՝ հոպար ջան, ծնունդդ շնորհավոր, էլ պարոն վարչապետ չի՞, բա ինչու չեք գրել՝ պարոն վարչապետ, ծնունդդ շնորհավոր, բա գրի»:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ վարչապետը նշեց. «Մարտի 1-ի գործը բացահայտված է, ՀՀ իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը: Պարզ է, որ սպանությունների հրահանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը, ոնց են բերել ֆորմեքը, ոնց են օլիգարխներին բաժանել, ամբողջը բացահայտված է: Գագիկ Խաչատրյանի դատավորը դատն այնքան ձգեց, մինչև թոշակի գնաց, համոզված եղեք, հիմա միայն պետության թոշակի հույսին չի»:

Ինչ վերաբերում է Արցախի շուրջ շահարկումներին՝ Փաշինյանն ասաց. «Արցախն իրենց համար եղել է ընդամենը փող քերելու միջոց: Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահել, ՀՀ ժողովրդին էլ այստեղ են պատանդ պահել և թալանել են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ