![]()
Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Նրանք, ինչպես նաև հանցավոր սխեմաներում ներգրավված ևս 4 անձ ձերբակալվել էին:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
![]()