Խուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից իրականացվող գործողությունների շրջանակներում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում:

Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում ևս:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում:

Այս կառույցները ևս, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում են Քոչարյան ընտանիքին:

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը, որը, ըստ լուրերի, պատկանում է Քոչարյան ընտանիքին:

Ռոբերտ Քոչարյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ