![]()
Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքում հրապարակել է տեսանյութ, որտեղ Լևոն Քոչարյանի տան դիմաց երևում են ԱԱԾ դիմակավորված անձինք:
![]()