Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, դեսպանին ներկայացվել են գործակալության գործունեության հիմնական ուղղություններն, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Դեսպան Սմբատյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին և GITA-ի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու միջոցառմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ