![]()
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի նոր կայարաններ ստեղծել։
«Մենք նախատեսում ենք նոր կայարաններ կառուցել, արդեն ծրագիրը կա: Աջափնյակում 2 կայարան է նախատեսվում ունենալ»,- նշեց Մեսչյանը և հավելեց, որ դեռևս կսահմանափակվեն ամենաստրատեգիական գծով՝ Աջափնյակը կապելով մայրաքաղաքի կենտրոնի հետ:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը մայրաքաղաքի մետրոյի ցանցն է, որի կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ., երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ-Չարբախ հատվածը:
![]()
Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։
Ներկայացվել է Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի էսքիզային առաջարկը:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()