![]()
Բանակում տեղի ունեցած դեպքերի մասով, բնականաբար, որպես պաշտպանության նախարար՝ ես իմ պատասխանատվության մասնաբաժինն ունեմ։ Բայց պատասխանատվություն ունեն նաև նրանք, ովքեր քրեական ենթամշակույթ երևույթին նայում են թողտվությամբ, մատների արանքով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նախարարի՝ խնդիրները պետք է համակարգային դիտարկել և հարց տալ՝ արդյոք «ուզում ենք ապրել գողական բարքերով»։
«Այն, որ բանակում բաղնիքում ինչ-որ բան, որ ընկնում է, ու դրան չարժի ձեռք տալ, հասկանում եք՝ ես չեմ դրա հեղինակը։ Ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորին այլևս չի կարելի ձեռք տալ։ Բայց ես պատասխանատու եմ դրա արմատախիլ անելու համար»,- ասաց Պապիկյանը և հավելեց, որ խնդրին պետք է մոտենալ որպես մտահոգ քաղաքացի։
Նախարարը նաև հավելեց, որ եղել են պատասխանատուներ, որոնք իրենց աշխատանքը կարող էին ավելի լավ կատարել։
«Դրանք ունեցել են հետևանքներ, կլինեն նաև նոր նշանակումներ»,- ասաց Պապիկյանը։
![]()