Երբ բանակում՝ բաղնիքում, ինչ-որ բան ընկնում է, ձեռք տալ չի կարելի. հեղինակը ես չեմ, և պետք է արմատախիլ անել սա

«Երբ բանակում՝ բաղնիքում, ինչ-որ բան ընկնում է, դրան ձեռք տալ չի կարելի, ես չեմ դրա հեղինակը, կամ, որ մարտական դիրքում քնած զինվորը՝ այլևս նրան դիպչել չի կարելի, ես չեմ դրա հեղինակը»:

Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով բանակում առկա խնդիրների մասին:

«Հեղինակը ես չեմ, բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք, ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու հետևից»,- նշել է նա:

Պապիկյանը հավելել է,որ մահերի համար Պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է համարում:

«Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել մտքից, որ մենք էս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը, բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է ենթադրում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ