![]()
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները զգացմունքային են, կամակոր, համառ և պահանջկոտ: Նրանց համար բավական բարդ է հավասարակշռություն գտնել: Կշեռքները գրեթե միշտ իրենց տանջում են կասկածներով, կարող են ապրումներ ունենալ նույնիսկ առանց պատճառի:
Այծեղջյուր: Կին Այծեղջյուրները բարդ են, քանի որ փակ են, լուրջ: Նրանք ցույց չեն տալիս զգացմունքները, գրեթե միշտ շրջապատված են տխրությամբ ու լրջությամբ: Լիդեր են, սիրում են իշխանությունն ու սովոր են մինչև վերջ վիճել:
Ջրհոս: Կին Ջրհոսները բավական բարդ են, քանի որ փակ են ու տարօրինակ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները մարդկանց չափազանց առեղծվածային, անկախ ու ազատասեր են թվում: Նրանք միաժամանակ պատկանում են բոլորին և ոչ ոքի: Ամեն բան այլ կերպ են անում:
![]()
Կարիճ: Կին Կարիճները հավերժական առեղծվածի են նման: Նրանք զուսպ են, բազմակողմանի զարգացած, լի էմոցիաներով, զգացմունքներով, մտածկոտ: Կարիճները մշտապես առեղծվածային են, նրանց հետ հեշտ չէ, քանի որ երբեք չեք կարող իմանալ՝ ինչ են զգում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն այնքան փոփոխական են և անկանխատեսելի, որ նրանց հասկանալը չափազանց բարդ է: Կարող են միևնույն ժամանակ և՛ ուրախ, և՛ տխուր լինել, մտածել մի քանի բանի մասին, ամեն ինչ ցանկանալ հենց այս պահին: Երկվորյակների համար երբեմն բարդ է հասկանալ իրենց:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում ղեկավարել իրենց զգացմունքները: Նրանք բավական խոցելի են, կասկածամիտ, զգացմունքային: Խեցգետինները հաճախ են անկախ ու ուժեղ մարդու դիմակ կրում: Նրանց հետ հարաբերություններ կառուցելը բավական բարդ է:
![]()