![]()
«Պիղծ է ձեր Վեհափառը, եթե եկեղեցին ու պետությունն անջատ են, ի՞նչ իրավունք ունեն վեղարով դուրս գալ ցույցերի, պետք է ընտրեն՝ հոգևոր, թե՞ քաղաքական կյանք, բայց եթե սահմանն արդեն հատել ես, հետդարձի ճանապարհ չկա»:
Այս մասին ԱԺ-ում, առաջիկա 5 տարիների Կառավարության ծրագիրը ներկայացնելուն հաջորդած հարոցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանին:
«Կտրիճ Ներսիսյանն աղջիկ ունի, իսկ երեխա ունենալու ուրիշ մեթոդ չկա»,- նշել է նա։
Ի դեպ, երբ ԱԺ-ում վարչապետը Գարեգին Բ-ին ավազանի անունով կոչեց, ընդդիմությունը սկսեց հարվածել սեղաններին, վարչապետն էլ, արձագանքելով ասել է, թե թող սեղաններին հարվածեն նրանք, ովքեր չգիտեն, որ կաթողիկոսն աղջիկ ունի:
![]()