Ադրբեջանում ու Թուրքիայում, ոչ մի ուրիշ երկրում չպետք է Հայաստան փնտրել. Նիկոլ Փաշինյան

«Մենք համարձակություն ենք ունեցել տեսնելու, որ ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ»:

Այս մասին ԱԺ-ում ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, թե Ադրբեջանում ու Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել, նաև Իրանում ու Վրաստանում։

«Ապագան այսօր է»,-հայտարարել է վարչապետն ու հավելել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ