Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, ընդամենը գտնվում է ՌԴ կառավարման ներքո, խնդրում ենք ճկունություն ցուցաբերել

«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո»:

Այս մասին ԱԺ-ում ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։

▫️Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ