![]()
«Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդն անակնկալի է բերել ֆուտբոլային աշխարհին՝ հրաժեշտ տալով իր այցեքարտը դարձած երկար մազերին:
Նոր իմիջով նորվեգացին անմիջապես տեսազանգել է «քաղաքայինների» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ ստանալով խիստ հակադիր, բայց չափազանց զավեշտալի արձագանքներ:
Գվարդիոլան, հավատարիմ մնալով իր ոճին, կատակել է անձնական թեմայով․ «Բախտդ բերել է, որ մազեր ունես: Երանի ես էլ ունենայի»:
Իսկ ահա Զլատանի արձագանքը շատ ավելի բուռն էր ու էմոցիոնալ. «Այս ի՞նչ հիմարություն ես արել։ Գրա՞զ ես պարտվել: Արագ բլոկ արա ինձ ու ջնջիր համարս… Համենայնդեպս, հիմա գոնե վազքդ ավելի արագ կլինի, այնպես չէ՞»:
Հատկանշական է, որ դեռ ԱԱ-2026-ի օրերին Իբրահիմովիչը հորդորում էր Հալանդին երբեք չդիմել նման քայլի՝ պնդելով, որ նորվեգացու ողջ ֆուտբոլային ուժը հենց մազերի մեջ է։
![]()