![]()
Օրենբուրգում անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել «Օզոն» լոգիստիկ համալիրի տարածքում։
Ինչպես հայտնել է քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը, անօդաչու սարքերը խփվել են հատուկ տնտեսական գոտում, որտեղ գտնվում են արդյունաբերական օբյեկտներ։ Նա հավելել է, որ բեկորների ընկնելուց հետո օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները մարել են հրդեհը, տուժածներ չկան։
«Օզոն»-ը հայտնել է, որ հարձակումից հետո լոգիստիկ կենտրոնի ավելի քան 300 աշխատակից տարհանվել է։ Պահեստի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է. այս պահեստին տրված պատվերները կչեղարկվեն և գումարը կվերադարձվի, իսկ վաճառողներից նոր առաքումների պատվերներ չեն ընդունվի։
![]()