Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում վերահրապարակել է մի լուսանկար, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»։

Թրամփը նախկինում նույն լուսանկարը հրապարակել էր օգոստոսի 18-ին։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, ԱՄՆ նախագահի գրառումից հետո, հայտարարել էր, որ նա սխալվում է և խոստացավ շուտով ուղղել այս «սխալ պատկերացումը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ