Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Պլանային աշխատանքների նպատակով օգոստոսի 24-ին ժամը 10:00–18:00 կդադարեցվի Լոռու մարզի Սարահարթ, Գոգարան, Շենավան բնակավայրերի գազամատակարարումը։ Նույն օրը ժամը 09:00–20:00 գազ չի լինի Վանաձոր քաղաքի Աճառյան, Կասյան, Կնունյանց, Ձեռժինսկու, Ճավճավաձեի, Մաշտոցի, Մարտի 8-ի, Մելքոնյան, Սունդուկյան, Ստեփանյան փողոցներում, ինչպես նաև Ներսիսյան թիվ 1, 2 և Ներսիսյան կոոպերատիվ թիվ 6 բազմաբնակարան շենքերում։

«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ