ԱՄՆ–ն 50 % մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների համար

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների նկատմամբ։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նոր մաքսատուրքերը կազդեն մոտ 20 մլրդ դոլարի կանադական արտահանման վրա, ինչը կազմում է ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 5%-ը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան պատասխան միջոցներ կձեռնարկի՝ «մինչև մեկ դոլարի ճշգրտությամբ»՝ պաշտպանելու կանադացի աշխատողներին և ձեռնարկություններին։

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային վեճերը տևում են տասնամյակներ։ Վաշինգտոնը նախկինում փորձել է սահմանափակել Կանադայից փայտանյութի ներմուծումը, իսկ Օտտավան սահմանափակումներ է կիրառել ամերիկյան կաթնամթերքի նկատմամբ։

Միաժամանակ, երկու երկրների հարաբերություններում առևտրային տարաձայնություններին ավելացել է քաղաքական լարվածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի «51-րդ նահանգը»։ Քարնին, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը փոխվել է, և Կանադան այլևս չի վերադառնա Վաշինգտոնի հետ նախկին հարաբերություններին։

Կանադայում նաև հանրագիր է շրջանառվում ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային արտաքսելու պահանջով։ Հուլիսի 21-ին մեկնարկած նախաձեռնությունն արդեն շուրջ 248 հազար ստորագրություն է հավաքել։ Հանրագրի հեղինակները, մասնավորապես, դժգոհում են Հուկստրայի՝ Թրամփի հայտարարությունները պաշտպանող դիրքորոշումներից։

Նոր մաքսատուրքերի սահմանումը կարող է ավելի խորացնել երկու հարևան երկրների միջև առևտրային և քաղաքական լարվածությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ