![]()
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում 18-ամյա երիտասարդը հոր հետ վիճաբանությունից հետո բարձրացել է ժայռի եզր և սպառնացել ինքնասպան լինել։
Ոստիկանության տվյալներով՝ երեք ժամ շարունակ փորձել են համոզել երիտասարդին հեռանալ վտանգավոր վայրից։ Նույնիսկ տեղի բնակիչները նրան առաջարկել են գնել iPhone 15 Pro, սակայն նա հրաժարվել է իջնել։
Այնուհետև հայրը փորձել է մոտենալ որդուն և նրան հետ քաշել եզրից, սակայն երկուսն էլ կորցրել են հավասարակշռությունն ու ընկել կիրճը։ Դեպքը տեսած մայրը նույնպես ցատկել է նրանց հետևից։
Երեքն էլ մահացել են։ Ոստիկանությունը հայտնել է, որ երիտասարդը նախկինում ևս սպառնացել էր ինքնասպան լինել՝ հեռախոս գնելու պահանջի շուրջ ընտանիքի հետ առաջացած վեճից հետո։
![]()