![]()
2026 թվականի օգոստոսի 21-ին Հակակոռուպցիոն քրեական դատարան է ստացվել Առաքել Վիրաբյանի վերաբերյալ քրեական գործը։ Պտղնի համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքերը
Առաքել Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1996 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, ինքնակառավարման վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ գործել է ծառայության շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Պտղնի համայնքի օրինական շահերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 18.800.618 << դրամ գումարի գույքային վնաս.
Այսպես՝
Առաքել Վիրաբյանը, 1996 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը և 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված լինելով ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն համարվող գույքը, առաջարկություն ներկայացնել համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին, իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, արձակել կարգադրություններ, օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպել և ղեկավարել պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը, օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարել համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ հանդիսացել է տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ:
2003 թվականի դեկտեմբերի 18-ին թիվ N կադաստրային ծածկագրով 0.1765 հա բնակավայրերի նշանակության հողամասի, 368.30 քմ Պտղնի համայնքի մանկապարտեզի շենքի և 16 քմ ջրավազանի նկատմամբ գրանցվել է Պտղնի համայնքի սեփականության իրավունքը։
Առաքել Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 2 հոդվածով՝
308-րդ հոդվածի 2-րդ մասով
441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ կետով
Առաքել Վիրաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
![]()