![]()
Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքի պաշտոնական էջում ներկայացվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 2019թ. 1-ին կիսամյակում կատարած աշխատանքների հաշվետվությունը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
- Սեփական եկամուտների հավաքագրում 105.1% / գերակատարում 15.300.000 /
- Փողոցների արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ LED լուսատուներով փոխարինելու ծրագրի հաստատում
- Բակային 3 տարածքների բարեկարգման մեկնարկ / Դավթաշեն 1-ին թաղամաս 49, 50, 51, 52 շենքերի բակ, 1-ին թաղամաս 11, 12, 13, 14, 15 շենքերի բակ, 4-րդ թաղամաս 32, 33, 34, 35, 36, 37 շենքերի բակ/
- Օլիմպավանից դեպի Դավթաշենի կամուրջ տանող նոր ճեմուղու կառուցում
- 2 նոր մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման մեկնարկ / Դավթաշեն 3-րդ թաղամաս 25 շենքի բակ, Դավթաշեն գյուղ՝ Ա. Մանուկյանի անվան 93 դպրոցի տարածք/
- Վերելակների փոխարինման պիլոտային փուլում 2 նոր վերելակի հիմնանորոգման հաստատում /Դավթաշեն 1-ին թաղամաս 3 շենքի բեռնատար վերելակ, 4-րդ թաղամաս 20 շենքի բեռնատար վերելակ/
- 3 նոր կոյուղագծերի անցկացում / Մելքումով թվով 2 փողոց , Դավթաշեն 9-րդ փողոց/
- Աշոտ Մանուկյանի անվան հ. 93 դպրոցի ետնամասից դեպի նորակառույց մայրուղի տանող մոտ 2300քմ նոր ճանապարհահատվածի կառուցում🛣
- Ա. Միկոյան փողոցի վերջնամասում շրջանաձև երթևեկությամբ հրապարակի կառուցում
- Նախորդ տարվա համեմատ ասֆալտապատման ծավալների աճ մոտ 40%
- Եզրաքարերի փոխարինման աշխատանքներ / Աղաբաբյան փողոց, Սասնա Ծռեր, մոտ 185 գծմ/
- Բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մեկնարկ / նախատեսված 30, իրականացված 5/
- Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման մեկնարկ/ նախատեսված 6400քմ, իրականացված 700քմ/
- Բակային տարածքներում առկա գույքի վերանորոգման աշխատանքներ
- Ընդհանուր օգտագործման մայթերի վերադարձ բնակիչներին /խոչընդոտ հանդիսացող 3 կրպակների ապամոնտաժում, շարունակելի…/
- Սոցիալական աջակցություն անապահով ընտանիքներին, միայնակ անժառանգ տարեցներին, վարչական շրջանում բնակվող սիրիահայ ընտանիքներին
- Միայնակ անժառանգ տարեցների մասնակցությունը Հայկազունք ազգագրական երգի և պարի համույթի համերգին, վերջիններիս համար դեպի Մուղնի, Սաղմոսավանք և Օհանավան էքսկուրսիայի կազմակերպում
- Վարչական շրջանի մանկապարտեզներում բացվել են թվով 4 նոր խմբեր
- Մանկապարտեզ հաճախող երեխաների թվի աճ 6 % /
- Մանկապարտեզներում նոր գույքի ձեռք բերում / նախատեսված 690 կտոր, իրականացված 156 կտոր՝ մահճակալ, զգեստապահարան, սեղան, աթոռ/
![]()