Արարատում բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան

Օգոստոսի 21-ին վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բախվել են բեռնատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ