![]()
Ընթանում է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանի թեկնածության հետ կապված քվեարկությունը։
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը մինչ քվեարկության մեկնարկը հետաքրքրվել է, թե քանի բացակա կա «Հայաստան» խմբակցությունում, քանի որ բացակաները զգալի թվով են։
Աղվան Վարդանյանը ժամանակ է խնդրել հարցին պատասխանելու համար։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունում կա մեկ բացակա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությանը, ասել է.
«ՔՊ խմբակցությունն ունի որոշում, և այս անգամ, իհարկե, նաև ընդհանուր որոշմամբ՝ կընդառաջենք ձեր բացականերին։ Խնդրում եմ՝ հաջորդ ընտրություններում ապահովեք ձեր բացականերին»։
Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել են ընտրությունը հետաձգել, սակայն Վահագն Ալեքսանյանը հայտնել է, որ ըստ կարգի՝ ընտրությունն այսօր պետք է կազմակերպվի։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում սկզբնապես առաջադրվել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն փակ քվեարկության արդյունքում նա չէր ընտրվել այս պաշտոնում:
![]()