Դավիթ Ղազինյանի հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարցում է ուղարկել Լատվիայի ԱԳՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեին՝ խնդրելով հաստատել կամ հերքել ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարությունը, թե իրեն Լատվիայի պատվավոր հյուպատոսությունը տրամադրել է դիվանագիտական (կարմիր) համարանիշներով մեքենա, որը պատկանում է հենց հյուպատոսությանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ սպասում են Լատվիայի ԱԳՆ-ի պատասխանին և կիրազեկեն հանրությանը ստացված տեղեկատվության մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ