![]()
Oգոստոսի 21-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում՝ 90/4 հասցեի մոտ, բախվել են «Հյունդայի», «Նիսսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
![]()