Դուք նոր ՀՀԿ-ն եք՝ ցեխոտ փողոցների, ցածր թոշակների, տանկերի միջից գողացած բենզինի, մետալալոմը զենքի տեղ «խուրդած» կուսակցություն. Ալեքսանյան

«Նոր բան են գտել, փորձում են պրոյեկտել, ասում են՝ եռապատերազմի կուսակցություն: Ուզո՞ւմ եք իմանաք՝ դուք ինչի կուսակցությունն եք: Դուք նոր հանրապետական կուսակցությունն եք»,- դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: Անդրադառնալով նախկին իշխանության տարիների խնդիրներին՝ նշեց.

«Դուք ցեխոտ փողոցների, ցածր թոշակների կուսակցություն եք: 2016-ի ապրիլյան պատերազմը որ եղավ, կհիշե՞ք՝ Կարեն Կարապետյանն ի՞նչ ասաց, ասաց՝ տանկերի միջից բենզինը չկար, գողացած էր, հետևաբար դուք տանկերի միջից գողացած բենզինի կուսակցություն եք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ