Ու՞մ են պետք հայերը. Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

«Ձեր ողջ կյանքը բարձր ծառայության, նվիրումի և քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է», — ասված է շնորհավորական տեքստում։

Ձեր անդուլ հովվական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունը և հավատարմությունը ավանդական արժեքներին խոր հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու», — ընդգծել է բելառուս առաջնորդը։

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ։

Նշենք, որ այսօր Գարեգին Բ-ի 75-ամյակն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ